Հեղափոխության ամիսներին ՀՀ տնտեսությունն աճել է 5.4%-ով

20.06.2018 | 17:49 | Տնտեսություն

Ըստ պաշտոնական տվյալների, 2018թ. մայիսին՝ 2017թ. մայիսի համեմատ տնտեսությունն աճել է 5.4%-ով: Իսկ 2018թ. մայիսին՝ 2018թ. ապրիլի համեմատ աճել է 10.4%-ով:

Armtimes.com-ի փոխանցմաբ` 2018թ. հունվար-մայիսին՝ 2017թ. հունվար-մայիսի համեմատ տնտեսական աճը կազմել է 8.6%։

«Վատ ցուցանիշներ չեն՝ հեղափոխական ամսվա համար»,- ֆեյսբուքյան իր էջում նշում է տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը:

Օգտատերերից մեկն էլ ընդգծում է, որ տնտեսության աճը կարող է պայմանավորված լինել վերջին մեկ ու կես տարվա տնտեսության ընթացքի որոշակի իներցիայով, իսկ քաղաքական իրադարձությունների ազդեցության արդյունքները կերեւան 6 ամսից 1 տարվա ընթացքում։

Նշենք, սակայն, որ Հայաստանում այս տարվա ապրիլ-մայիսին ծավալվող հեղափոխական գործընթացների ժամանակ հատկապես նախկին իշխանությունները շատ էին խոսում տնտեսության վրա քաղաքական ոչ կայուն վիճակի բացասական ազդեցության մասին:


Կարդացեք նաև: