ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հերքում է լուրերն այն մասին, որ Սերժ Սարգսյանը Մոսկվայում է

20.06.2018 | 14:19 | Հասարակություն

Հայկական լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնությունում է, իրականության հետ որևէ աղերս չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը:

«Այս «լուրն» ամբողջությամբ մտացածին է և իրականության հետ որևէ աղերս չունի»,- գրել է Նաիրի Պետրոսյանը:

Հայկական օրաթերթերից մեկը հրապարակում էր արել այն մասին, թե Սերժ Սարգսյանը Մոսկվայում է, նրան տեսել են Մոսկվայի հայկական եկեղեցում:


Կարդացեք նաև: