Ի՞նչքան կարժենա գազը սոցիալապես անապահով ընտանիքների համար

20.06.2018 | 11:23 | Գլխավոր Նորություններ, Հասարակություն, Տնտեսություն

Հայաստանում սոցիալապես անապահով ընտանիքներն այսուհետ մեկ խորանարդ մետր բնական գազի համար կվճարեն 80 դրամ` նախկին 100 դրամի փոխարեն:

Համապատասխան հայտարարությունը տարածել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը:

Նոր սակագինը գործելու է 2018 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2019 թվականի օգոստոսի 1-ը:

Նշվում է նաև, որ նշված սակագինը գործելու է տարեկան մինչև 600 խորանարդ մետր գազ ծախսող սոցիալապես անապահով ընտանիքների համար:


Կարդացեք նաև: