Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտի» մրցակիցն է շոտլանդական «Սելթիկը»

19.06.2018 | 18:03 | Սպորտ

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի մրցակիցը Չեմպիոնների լիգայի առաջին փուլում որոշվել է Շվեյցարիայի Նյոնում երեքշաբթի անցկացված վիճակահանությունում։

Հայկական ակումբը մրցաշարի մեկնարկին կհանդիպի շոտլանդական «Սելտիկի» հետ։

ՉԼ որակավորման ռաունդի առաջին խաղերը կկայանան հուլիսի 10–ին և 11–ին, պատասխան խաղերը` հուլիսի 17–ին և 18–ին։


Կարդացեք նաև: