Ի՞նչ էր նշանակում Փաշինյանի լուսանկարը. Հայաստանը կգնի՞ կործանիչներ

19.06.2018 | 17:08 | Slider, Քաղաքականություն

Ռուսաստանը կարող է Հայաստանին Սու-30ՍՄ կործանիչներ տրամադրի ավելի վաղ, քան 2024 թվականը, գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը` հղումով իր աղբյուրներին:

Ինչպես գրում է պարբերականը, Հայաստանի նախկին իշխանությունների օրոք Ռուսաստանի ՊՆ-ն հետաձգել էր Հայաստանին կործանիչներ տրամադրելու հարցը մինչը 2024 թվականը: Ընդ որում, նշվում է, որ Հայաստանին առնվազն մեկ էսկադրիլիա Սու-30ՍՄ կործանիչ վաճառելու վերաբերյալ պայմանագիրը կողմերի միջև ստորագրվել էր դեռևս 2012 թվականին, սակայն այն կյանքի չէր կոչվել հայկական կողմի ունեցած ֆինանսական խնդիրների պատճառով:

Ներկայում, սակայն, ըստ ռուսական թերթի տեղեկությունների, ՌԴ իշխանությունները պատրաստվում են իրականացնել պայմանագիրը ՀՀ նոր իշխանությունների հե

Հիշեցնենք , որ օրեր առաջ Մոսկվայից վերադառնալուց անմիջապես հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար էր հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ նա նստած էր հենց այդ կործանիչներից մեկի ղեկին` Երևանի «Էրեբունի» ռազմական օդակայանում:

ՍՈւ-31CM. աշխարհի լավագույն կործանիչներից մեկի օդաչուի խցիկում եմ։ Արդեն Երևանում եմ։)

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Sunday, June 17, 2018

«ՍՈւ-31CM. աշխարհի լավագույն կործանիչներից մեկի օդաչուի խցիկում եմ։ Արդեն Երևանում եմ»,- մասնավորապես, գրել էր Փաշինյանը լուսանկարի հետ:

 


Կարդացեք նաև: