ԱԺ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը. Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի

19.06.2018 | 13:45 | Քաղաքականություն

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ բավարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու (անձեռնմխելիությունից զրկելու) մասին։

Փակ գաղտնի քվեարկության արդյունքները հրապարակեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: ՀՀ գլխավոր դատախազի այս միջնորդությանը կողմ քվեարկեց 81 պատգամավոր, դեմ՝ 3 պատգամավոր:

Եվս մեկ քվերկություն տեղի կունենա Մ.Գրիգորյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդության հարցով:

Հայաստանի ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից Էջմիածնում հունիսի 16–ին։ Գեներալ Մանվելի տանն անցկացված խուզարկությունների ընթացքում նրա տանը և նրան պատկանող տարածքներում հայտնաբերվել է մեծ քանակության զենք ու զինամթերք, ինչպես նաև Արցախյան ապրիլյան պատերազմի կարիքների համար նախատեսված օգնություն։ 


Կարդացեք նաև: