Ռուսաստանցիների կեսից ավելին ցանկանում է, որ Պուտինը նախագահ լինի 2024-ից հետո

19.06.2018 | 11:56 | Հասարակություն

Ռուսաստանցիների կեսից ավելը` 51%-ը, կցանկանային, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակեր պաշտոնավարել 2024 թվականից հետո:

Այս մասին են վկայում «Լևադա Ցենտրի» իրականացրած հարցումները:

Ինչպես փոխանցում է ռուսական «Վեդոմոստի» թերթը, ըստ հարցման արդյունքների, հարցվածների 27 տոկոսը հայտնել է, որ չի ցանկանա Պուտինի հետագա պաշտոնավարումը:

Հատկանշական է, որ միևնույն ժամանակ հարցվածների 57 տոկոսը հայտնել է, որ կցանկանային լիամասշտաբ փոփոխություններ տեսնել երկրում:


Կարդացեք նաև: