Քանի՞ տարվա ազատազրկում է սպառնում Մանվել Գրիգորյանին

19.06.2018 | 10:51 | Գլխավոր Նորություններ, Քաղաքականություն

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասով` ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ կատարված մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:

Այս հոդվածով Մանվել Գրիգորյանը կարող է դատապարտվել 2-6 տարի ազատազրկման:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրված նաև ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` հանցավորին վստահված ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակությունը:

Այս հոդվածով նախատեսվոում է 4-8 տարի ազատազրկում` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Այսպիսով, իրեն առաջադրված մեղադրանքներով, Մանվել Գրիգորյանը կարող է դատապարտվել առավելագույնը 14 տարի ազատազրկման` 6 տարի զենք-զինամթերք պահելու և 8 տարի` գույք հափշտակելու համար:

Հարկ է նաև ընդգծել, որ սա նշված հոդվածներով նախատեսված առավելագույն պատիժներն են, և հնարավոր է, որ դատարանի որոշումները լինեն այլ` հաշվի առնելով տարբեր հանգամանքներ:


Կարդացեք նաև: