ԱԺ-ն ժամը 11:00-ին կսկսի քննարկել գեներալ Մանվելին անձեռմխելիությունից զրկելու հարցը

19.06.2018 | 10:04 | Գլխավոր Նորություններ, Քաղաքականություն

Այսօր` ժամը 11:00-ին, Ազգային ժողովում քննարկվելու է ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին անձեռմխելիությունից զրկելու համար:

ԱԺ նիստը գումարվելու է ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն:

Ըստ սահմանված կարգի, այսօր ԱԺ-ում պետք է ներկա գտնվեր նաև Մանվել Գրիգորյանը սակայն նա երեկ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին դիմել է նամակով, որով խնդրել է առանց իր ներկայության կողմ քվեարկել իրեն անձեռնմխելիությունից զրկելուն, որպեսզի կայանա արդար դատաքննություն ու ինքը կարողանա վերականգնել իր բարի անունը:

Հիշեցնենք, որ Գրիգորյանը կասկածվում է ոչ միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ, այլև բանակի համար երեխաների կողմից ուղարկված օգնությունը յուրացնելու, ՊՆ-ի համար նախատեսված գույքը և ապրանքները յուրացնելու մեջ:


Կարդացեք նաև: