Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը զրկվել են Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից

18.06.2018 | 15:24 | Գլխավոր Նորություններ, Քաղաքականություն

Այսօր Գյումրի համայնքի ավագանու նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանի եղբայրը` Լեւոն Սարգսյանը, զրկվել են Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից:

Այս մասին, ինչպես փոխանցում է armtimes.com-ը, հայտնել է  ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ Արմենուհի Վարդանյանը:

Նիստի օրակարգում ներառված էր նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը, բայց քանի որ նա մահացել է, ավագանու անդամները դեմ են քվեարկել այդ որոշմանը:

Սարգսյաններին և Քոչարյանին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու առաջարկությամբ հանդես էր եկել Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը:

 


Կարդացեք նաև: