Բուլղարիայի խորհրդարանը վավերացրել է ԵՄ-Հայաստան համաձայնագիրը

18.06.2018 | 13:22 | Քաղաքականություն

Բուլղարիայի խորհրդարանը հունիսի 13-ին վավերացրել է Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: Այս մասին  տեղեկացրին Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպանությունից:

«Այսպիսով, ԵՄ Խորհրդում նախագահող Բուլղարիայի Հանրապետությունը դարձել է ԵՄ-ի անդամ երկրներից առաջիններից մեկը, որը վավերացրել է այս համաձայնագիրը:

Մենք ակնկալում ենք շարունակել աշխատել մեր հայ գործընկերների հետ դրա իրականացման համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի շրջանակներում համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:Ապրիլի 11-ին ՀՀ Ազգայի ժողովը միաձայն վավերացրեց համաձայնագիրը: Փաստաթուղթը վավերացրել են նաեւ Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի եւ Լեհաստանի խորհրդարանները:


Կարդացեք նաև: