«Քամինգ աութներ» և նախադեպեր. Ի՞նչ տվեցին վերջին սկանդալները կառավարությունում
Տարոն Մարգարյանը պաշտոնավել է 7 տարի. Արդյո՞ք նա առաջինն է այս ցուցակում
18.06.2018 | 13:08 | Գլխավոր Նորություններ, Քաղաքականություն
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին առնչվող՝ Ազգային անվտանգության ծառայության տարածած տեսանյութի և նրան առաջադրված մեղադրանքի առնչությամբ, փոխանցում է «Արմենպրեսը»:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Խորը ցավով և զայրույթով ծանոթացանք այն տեսանյութին, որ ներկայացվեց ԱԱԾ կողմից: Դժվար է հավատալ, որ դա իրողություն է: Ապշած և վրդովված ենք, որ մեր իրականության մեջ նման բան առհասարակ հնարավոր է` որևէ մեկի կողմից, առավել ևս՝ Արցախի ազատամարտին ակտիվորեն մասնակցած գեներալի: Սա անընդունելի ու զազրելի է:
Հարգելով անմեղության կանխավարկածը` հայտարարում ենք, որ եթե օրենքով սահմանված կարգով հաստատվի այն մեղադրանքը, որը առաջադրվել է Մ. Գրիգորյանին, անկախ նրա վաստակից, նա պետք է պատասխան տա օրենքի առաջ՝ դրա ողջ խստությամբ: Օրենք խախտող յուրաքանչյուր ոք, անկախ նրանից ինչ վաստակ ունի, ինչ պաշտոն է զբաղեցնում կամ զբաղեցրել, կուսակցական է թե ոչ, ԱԺ պատգամավոր է թե ոչ, պետք է պատասխանատվություն կրի օրենքի առջև: Սրանք հերթապահ բառեր կամ մտքեր չեն, սա անվերապահ դիրքորոշում է, հատկապես այն ինչ ներկայացվել է, բացի իրավական ասպեկտից, ունի ընդգծված բարոյական կողմ: Սա հարված է մեր ժողովրդի բարոյական արժեքներին, հայրենիքի պաշտպանության վեհ գաղափարին»:
Կարդացեք նաև: