Հայաստանի միջազգային վարկանիշի վրա դրական կազդի ԱԱԾ վերջին բացահայտումը. Տիգրան Բալայան

18.06.2018 | 12:51 | Քաղաքականություն

Հայաստանի միջազգային վարկանիշի վրա միայն դրական ազդեցություն կարող է ունենալ Ազգային անվտանգության ծառայության բացահայտումը՝ կապված Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմից բանակին հասանելիքը յուրացնելու հետ

Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ արտահայտեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Հայաստանի միջազգային վարկանիշի վրա միայն դրական կարող է անդրադառնալ այն, որ կոռուպցիան բացահայտվում է ու մեղավորներն իրենց արժանի պատիժն են կրում»,-ասաց ԱԳՆ խոսնակը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն հրապարակեց կադրեր՝ Մ. Գրիգորյանի առանձնատան ու հանգստյան գոտու խուզարկությունից: Կադրերում ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին դպրոցներից, մանկապարտեզներից աշակերտների ձեռքով հավաքված ու բերված սնունդն ու իրերն էին, մեծ քանակությամբ ռազմամթերք, ՌԴ հայ համայնքի կողմից ապրիլյան օրերին գնված շտապ օգնության մեքենան, ՊՆ՝ վաճառքի ոչ ենթակա իրեր ու սնունդ: Ավելի ուշ Հայաստանի գլխավոր դատախազ  Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գեներալ Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու համար ԱԺ արտահերթ նիստ գումարելու հարցով:


Կարդացեք նաև: