Պատմեք ձեր հանցագործությունների մասին, քանի դեռ կարող եք. Տիգրան Ավինյան

18.06.2018 | 10:37 | Կոռուպցիա, Քաղաքականություն

Գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապված սկանդալային բացահայտումների ֆոնին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կոչ է արել նախկին և գործող պաշտոնյաներին պատմել իրենց գործած հանցագործությունների մասին:

«Իսկ նախկին և, ինչու ոչ, ներկա բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ եմ անում համագործակցել նոր իշխանությունների հետ։ Պատմեք ձեր և ձեր մերձավորների հանցագործությունների մասին, քանի դեռ ունեք այդ հնարավորությունը»,– մասնավորապես, իր ֆոյսբուքյան էջում գրել է նա։

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն հրապարակեց կադրեր՝ Մ. Գրիգորյանի առանձնատան ու հանգստյան գոտու խուզարկությունից: Կադրերում ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին դպրոցներից, մանկապարտեզներից աշակերտների ձեռքով հավաքված ու բերված սնունդն ու իրերն էին, մեծ քանակությամբ ռազմամթերք, ՌԴ հայ համայնքի կողմից ապրիլյան օրերին գնված շտապ օգնության մեքենան, ՊՆ՝ վաճառքի ոչ ենթակա իրեր ու սնունդ:


Կարդացեք նաև: