ՖԻՖԱ-ն փորձում է պարզել, թե ինչու քիչ մարդ կար Ուրուգվայ-Եգիպտոս խաղի ժամանակ

16.06.2018 | 09:16 | Գլխավոր Նորություններ, Հասարակություն, Սպորտ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, հետաքննություն է սկսել կապված երեկ` հունիսի 15-ին, Եկատերինբուրգում կայացած Ուրուգվայ-Եգիպտոս խաղին ներկա հանդիսատեսների քանակի հետ:

Խաղն անցկացվել էր «Եկատերինբուրգ արենա» մարզադաշտում, որը նախատեսված է 33 հազար հանդիսականների համար: Ըստ պաշտոնական տվյալների, խաղի համար վաճառվել էր 32 հազար 278 տոմս, սակայն ստադիոնում խաղի ժամանակ ներկա էր ընդամենը շուրջ 27 հազար մարդ:

«Այն, որ ստադիոնում ավելի քիչ մարդ է եղել, քան տոմսեր են վաճառվել, կարող է բացատրվել տարբեր գործոններով, որոնք էլ փորձում է պարզել ՖԻՖԱ-ն»,- մասնավորապես, ասված է ֆուտբոլային միջազգային ֆեդերացիայի հայտարարություննում:

Նշենք, որ երեկ Ուրուգվայ-Եգիպտոս խաղն ավարտվել է 1-0 հաշվով` շնորհիվ խաղի վերջին րոպեներին լատինաամերիկացիների խփած գոլով: Մյուս հանդիպումներից Մարոկո-Իրան խաղն ավարտվել է իրանցիների հաղթանակով` ավելացված ժամանակում խփված գոլի շնորհիվ: Ավելի դրամատիկ էր Պորտուգալիա-Իսպանիա հանդիպումը, որի ժամանակ պորտուգալացիների կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Ռոնալդուն, իսկ Իսպանացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Կոստան: Եւս մեկ գոլ իսպանացիներից խփեց Նաչոն:


Կարդացեք նաև: