Կառավարությունը լուրջ խնդրի առջև է կանգնեցրել mеnu.am-ին. Ընկերությունը կարող է փակվել

15.06.2018 | 16:59 | Գլխավոր Նորություններ, Հասարակություն, Տնտեսություն

Սննդի առաքման հայաստանյան ամենահայտնի mеnu.am ընկերությունը հայտնվել է հարկային լուրջ խնդրի առջև, հայտնում է ընկերության համահիմնադիր Վահան Քերոբյան:

Քերոբյանը մասնավորապես, ֆեյսբուքյան գրառումով հայտարարում է, որ կառավարությունն այսօր` հունիսի 15-ին, որոշել է անփոփոխ թողնել Հարկային օրենսգրքի մի դրույթ, համաձայն որի, առաքված ուտելիքի պետք է լրացուցիչ հարկվի 16,67%: «Դա նշանակում է, որ ռեստորանների համար menu.am-ի հետ աշխատանքը դառնալու է վնասաբեր և ընդհանրապես, թափանցիկ դաշտում առաքումներ անելը մնալու է վնասաբեր»,- գրում է Քերոբյանը:

Վերջինս նշում է նաև, որ ընկերության իրավաբանները կուսումնասիրեն հնարավոր բոլոր սցենարները և եթե պարզվի, որ մնում է միայն ստվեր տեղափոխվելու սցենարը, ապա մենք կդադարեցնենք մեր գործունեությունը Հայաստանում և գրասենյակը կտեղափոխենք մեր գործունեության այլ երկիր: «Մենք չենք պատրաստվում ստորանալ (կամ ստվերանալ) այնքան, որ հարկեր թաքցնելով բիզնես անենք մեր երկրում»,- գրում է Քերոբյանը:


Կարդացեք նաև: