Էջմիածնում պահանջում են քաղաքապետի հրաժարականը

14.06.2018 | 18:07 | Գլխավոր Նորություններ, Քաղաքականություն

Էջմիածնում մի խումբ քաղաքացիներ ցույց են անցկացնում քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով, հայտնում է «Արմենպրեսը»:

Նշվում է, որ ցուցարարները Էջմիածնում երթ են անցկացրել, որից հետո հավաքվել են քաղաքապետարանի դիմաց` պահանջելով քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը:

Բողոքի ակցիային մասնակցում են նաև քաղաքացիներ մայրաքաղաք Երևանից` «Երևանը ձեզ հետ է» պաստառներով:

Օրերս խնդրին անդրադարձել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ում լրագրողները խնդրեցին մեկնաբանել իր որդու` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջը: Մանվել Գրիգորյանը հայտարարել էր, որ Կարեն Գրիգորյանին ընտրել է ժողովուրդը, որը կարող է նաև հրաժարականի պահանջ ներկայացնել:


Կարդացեք նաև: