Մեդվեդևը վատ նորություններ է հայտնել ռուսաստանցիների համար

14.06.2018 | 16:44 | Գլխավոր Նորություններ, Տնտեսություն

Ռուսաստանի կառավարությունն այսօր` հունիսի 14-ին, հանդես է եկել ռուսաստանցիների համար ոչ այնքան լավ նորություններով:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, մասնավորապես, հայտնել է, որ Ռուսաստանում ավելացված արժեքի հարկը բարձրացվելու է 18-ից 20 տոկոսի:

Բացի դա, Դմիտրի Մեդվեդևը հայտնել է, որ Ռուսաստանում նախատեսվում է բարձրացնել կենսաթոշակային տարիքը: Ներկայում Ռուսաստանում կանայք թոշակի են անցնում 55 տարեկանից, իսկ տղամարդիկ` 60: Հիմա, սակայն, նախատեսվում է սկսած 2019 թվականից աստիճանաբար բարձրացնել շեմը` 2028 թվականին տղամարդկանց կենսաթոշակային տարիքը հասցնելով 65 տարվա, իսկ կանանցը` 63-ի:


Կարդացեք նաև: