Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա և գնդակ խաղացել «Զաբիվակա» գայլի հետ

13.06.2018 | 16:19 | Գլխավոր Նորություններ, Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանել է Ռուսաստանի Դաշնություն,  Մոսկվայից հաղորդում է «Արմենպրեսի» թղթակիցը:

Նշվում է, որ վարչապետին դիմավորել են Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և ՌԴ ԱԳՆ պետական արարողակարգի պետ Իգոր Բոգդաշևը:

Премьер-министр Армении Никол Пашинян прибыл в Москву с двухдневным рабочим визитом.

/// 🇦🇲🇦🇲🇦🇲Премьер-министр Армении Никол Пашинян прибыл в Москву с двухдневным рабочим визитом. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա։

Posted by Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանություն on Wednesday, June 13, 2018

Ինքնաթիռի մոտ Փաշինյանին մոտեցել է Ռուսաստանում մեկնարկող ֆուտբոլի Աշխարհի առաջնության խորհրդանիշ «Զաբիվակա» գայլը: Նրանք լուսանկարվել են և խորհրդանշական հարվածներ են կատարել գնդակով:

Երկօրյա աշխատանքային այցի ընթացքում Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կլինի Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրում:

Բացի դա, վարչապետը կմասնակցի Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը:


Կարդացեք նաև: