Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանն ազատ արձակվեցին

13.06.2018 | 15:02 | Գլխավոր Նորություններ, Քաղաքականություն

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ժիրայր Սեֆիլյանը, քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը և Սեֆիլյանի գործով անցնող մյուս չորս անձանց:

Ինչպես հայտնում է armtimes.com-ը, Վերաքննիչ դատարանը չի արդարացրել Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին, այլ ընդամենը մեղմացրել է նրանց խափանման միջոցը:

Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ, մասնավորապես, պատիժ նշանակվեց ազատազրկում՝ 5.5 ժամկետով: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխարինվեց պատգամավորների երաշխավորությամբ:

Գևորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի և Հրայչ Թոփչյանի նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 2 տարի ժամկետով, ինչի արդյունքում նրանք ազատ արձակվեցին անմիջապես դատարանի դահլիճից:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանն ամբողջությամբ ապացուցված է համարել, որ Ժիրայր Սեֆիլյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստել է զանգվածային անկարգություններ, հետագայում էլ` արդեն Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով գրավել ռազմավարական նշանակության շենքեր, իշխանություններին պարտադրել ինչ-որ գործողություններ:


Կարդացեք նաև: