ԱԱԾ աշխատակիցներն ստուգումներ են իրականացնում Երեւանի քաղաքապետարանում

13.06.2018 | 12:04 | Հասարակություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը:

«Այս պահին կարող եմ միայն հաստատել, որ, այո, գործողություններ են իրականացվում Երևանի քաղաքապետարանում: Սակայն լրացուցիչ տեղեկությունների համար հորդորում եմ սպասել պաշտոնական հաղորդագրության»,-նշեց Գալստյանը:

Լուրեր են շրջանառվում, որ ԱԱԾ աշխատակիցները Երեւանի քաղաքապետարանում են եւ առգրավվել են «Երեւան» հիմնադրամի բոլոր փաստաթղթերը։

Ավելի վաղ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Երեւանի ավագանու առաջիկա նիստում ներառվել է «Երեւան» հիմնադրամը լուծարելու հարցը: Արայիկ Հարությունյանը եւ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանն ավելի վաղ դատի էին տվել հիմնադրամին՝ նշելով, որ այնտեղ կարող են լինել կոռուպցիոն սխեմաներ:


Կարդացեք նաև: