Մակեդոնիան որոշեց փոխել երկրի անվանումն ու ճանապարհ բացեց դեպի ԵՄ և ՆԱՏՕ

13.06.2018 | 11:56 | Աշխարհում, Քաղաքականություն

Մակեդոնիան որոշում է կայացրել անվանափոխել երկիրը. այժմ այն կոչվելու է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն: Այս կերպ երկիրը հնարավորություն կստանա անդամակցել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին:

Պատմական որոշման մասին հայտնել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետ Զորան Զաևը:

Նախօրեին` հունիսի 12-ին, տեղի էր ունեցել Զորանի և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հեռախոսազրույցը: Սպասվում է, որ անվանափոխման մասին համաձայնագիրը ստորագրվելու է հունական և մակեդոնական կառավարությունների կողմից, ինչից հետո վավերացվելու է խորհրդարաններում:

Նշենք, որ Աթենքի և Սկոպյեի միջև Մակեդոնիայի անվանման շուրջ վեճը շարունակվում է արդեն 25 տարի: Հունաստանը պահանջում էր, որպեսզի իր հարևան պետությունը փոխի անվանումը, որպեսզի այն չշփոթեն հունակապան պատմական Մակեդոնիա շրջանի հետ: Այս վեճը խոչընդոտում էր Մակեդոնիայի ինտեգրմանը Եվրամիությունում և ՆԱՏՕ-ում:


Կարդացեք նաև: