ՀՀ-ից պատվիրակություն է մեկնելու Իրան. Գազի մատակարարման ծավալները կարող են աճել

13.06.2018 | 10:34 | Գլխավոր Նորություններ, Տարածաշրջան, Տնտեսություն

Հաջորդ շաբաթ Հայաստանից պատվիրակություն է մեկնելու Թեհրան՝ դեպի Հայաստան իրանական գազի արտահանումը մեծացնելու և նոր գների վերաբերյալ բանակցությունների համար,  հայտնել է Իրանի ազգային գազային ընկերության միջազգային կապերի գծով տնօրեն Բեհզադ Բաբազադեն.

Ինչպես փոխանցում է IRNA գործակալությունը, Բաբազադեն նշել է, որ Երևանի ՋԷԿ-ը խնդրում է մեծացնել Իրանից գազի մատակարարումների ծավալները:

Նա նշել է, որ Իրանի ազգային գազային ընկերության և Երևանի ՋԷԿ-ի միջև պայմանագիրը վերաբերում է էլեկտրականության դիմաց գազի փոխանակմանը:

«Հայաստանը խնդրում է մեծացնել բնական գազի մատակարարումների ծավալը՝ հասցնելով 1 միլիոնից 1,6 միլիոն խորանարդ մետրի»,- ասել է պաշտոնյան:


Կարդացեք նաև: