«Լիդիան Արﬔնիան» 2 միլիարդ դոլար է ուզում պահանջել Հայաստանից

12.06.2018 | 10:41 | Slider, Գլխավոր Նորություններ, Հասարակություն, Քաղաքականություն

«Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, Հայաստանում հանքարդյունաբերությամբ զբաղվող «Լիդիան Արﬔնիա» ընկերությունը պատրաստվում է դատի տալ ՀՀ-ին Լոնդոնի արբիտրաժային դատարանում և 2 միլիարդ դոլար պահանջել:

Ըստ հրապարակման, ընկերությունը հայց է պատրաստում Լոնդոնի արբիտրաժային դատարան ներկայացնելու համար, որով պահանջելու է, որ Հայաստանի իշխանությունները 2 մլրդ դոլար վճարեն:

Նշվում է, որ «Լիդիանի» հայցի հիմքում ընկած է այն հիﬓավորումը, որ իշխանությունը չի կարողանում ապահովել աշխատանքի համար ընդունելի պայմաններ, որի պատճառով ընկերությունը ﬕլիոնավոր դոլարների ﬖասներ է կրում:

Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիան» կապվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անվան հետ, թեև վերջինս պարբերաբար հերքում է այդ տեղեկատվությունը:

Վերջին շրջանում ընկերության գործունեությունը հայտնվել է բնապահպանների ուշադրության կենտրոնում, քանի որ Ամուլսարում նրանց գործողությունները, ըստ բնապահպանների, լրջագույն վնաս են հասցնում էկոհամակարգին: Ընկերությունից, սակայն, արդարանում են, որ բոլոր աշխատանքները տարվում են միջազգային նորմերին համապատասխան:


Կարդացեք նաև: