Ադրբեջանը ձեռք է բերել «Իսկանդերների» իսրայելական անալոգը

11.06.2018 | 16:03 | Գլխավոր Նորություններ, Քաղաքականություն, Տարածաշրջան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ծանոթացել է ադրբեջանական բանակին տրամադրված իսրայելական օպերատիվ-մարտավարական LORA (Lоng-Range Artillery Missile) համակարգին, փոխանցում է armtimes.com-ը:

LORA (Lоng-Range Artillery Missile) կարող է կիրառվել ինչպես ցամաքում, այնպես էլ ծովում ու օգտագործվել ենթակառուցվածքների, ՀՕՊ համակարգերի ոչնչացման նպատակով։

Նշվում է, որ LORA-ի խոցման շառավիղը կազմում է 150-300 կմ,  իր բնութագրով այն համեմատելի է ամերիկյան ATACMS-ի ու ռուսական Искандер-Э-ին:

 


Կարդացեք նաև: