Աղվան Հովսեփյանը հրաժարական է ներկայացրել

11.06.2018 | 14:49 | Քաղաքականություն

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հանդիպում է ունեցել Քննչական կոմիտեի աշխատակազմի հետ և շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի, արտագերատեսչական, անկախ քննչական մարմնի կայացման ուղղությամբ իրականացրած աշխատանքների համար։

ՔԿ պաշտոնական կայքի փոխանցմամբ, Ա.Հովսեփյանը տեղեկացրել է ՔԿ ծառայողներին՝ հրաժարական ներկայացնելու իր որոշման մասին և հույս հայտնել, հորդորել, որ նվիրումով ու պատասխանատվությամբ, մարդակենտրոն մոտեցմամբ շարունակեն կատարել իրենց սահմանադրական լիազորությունները՝ հանուն մեր երկրի բարօրության, արդարության և արդարադատության ապահովման։

Աղվան Հովսեփյանն նշանակվել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ 2014 թվականի հուլիսի 18-ին:

 


Կարդացեք նաև: