Բելառուսական «Պոլոնեզներն» արդեն Ադրբեջանո՞ւմ են

11.06.2018 | 13:17 | Slider, Գլխավոր Նորություններ, Քաղաքականություն, Տարածաշրջան

Ադրբեջանը, համաձայն Minval.az-ի հրապարակած լուսանկարների, ստացել է բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

Ադրբեջանական կայքը հայտնում է, որ այդ լուսանկարներն արվել են Ադրբեջանի ԶՈՒ նոր զորամասի բացման ժամանակ, որին ներկա է գտնվել Իլհամ Ալիևը: Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում, սակայն, այս նկարները հրապարակված չեն, սակայն կա հրապարակում վերոնշյալ միջոցառման մասին: Ադրբեջանական ՊՆ կայքում նման տեղեկատվություն չկա:

Այս լուսանկարները հրապարակել է Minval.az-ը

Նշենք, որ ռուսական «Կոմերսանտ» թերթն ապրիլին գրել էր, որ 2018 թվականին Բելառուսը պատրաստվում է տասը «Պոլոնեզներ» մատակարարել Ադրբեջան:

Ուշագրավ է նաև, որ մայիսին «Սպուտնիկի» հետ զրույցում բելառուս ռազմական փորձագետ Ալեքսսանդր Ալեսինը հայտնել է, թե Մինսկը հրաժարվել էր «Պոլոնեզներ» մատակարարել Ադրբեջանին` հաշվի առնելով, որ գործարքին դեմ է արտահայտվել Հայաստանը` Բելառուսի դաշնակիցը ՀԱՊԿ շրջանակներում:

«Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ

Նշենք, որ Հայաստանը և Բելառուսը հանդիսանում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներ, այսինքն` ռազմական դաշնակիցներ:


Կարդացեք նաև: