Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրենը կալանավորվել է. Պետությանը հասցվել է 11 մլն դրամի վնաս

11.06.2018 | 12:22 | Կոռուպցիա, Հասարակություն

Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն Արսեն Ալեքսանյանը կալանավորվել է պաշտոնական կեղծիք կատարելու, ինչպես նաև նրա ու մի խումբ այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով, խարդախության եղանակով գումար հափշտակելու մեղադրանքով:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Դպրոցի տնօրենի նկատմամբ քրեական գործը հարուցվել է մայիսի 5-ին: Քրեական գործի նախաքննությամբ ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ ենթադրվող հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը կազմում է 11 միլիոն 315 հազար 949 ՀՀ դրամ։

Բացի սա, նշվում է նաև, որ դպրոցի տնօրենը խոչընդոտել է մինչդատական վարույթում գործի քննությանը։


Կարդացեք նաև: