2018-ի հունվար-մայիսին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 9.2%-ով

11.06.2018 | 11:59 | Հասարակություն

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղեւորահոսքը 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին կազմել է 955 476 մարդ, որը 9.2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

Ինչպես հայտնում են Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, ընթացիկ տարվա մայիս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղեւորահոսքը կազմել է 217 615 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 5.4 տոկոսով:

«Զվարթնոց» օդանավակայանում 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 6540 տոննա ապրանք: Նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը կազմել է 9341 տոննա ապրանք:

2018 թվականի մայիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 15 325 մարդ: 2017 թվականի նույն ամսին ուղեւորահոսքը կազմել է 8240 մարդ:

«Շիրակ» օդանավակայանում 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին ուղեւորահոսքը կազմել է 59 350 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 27 429 մարդ:

«Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 11.5 տոկոսով աճ են գրանցել նաեւ թռիչք- վայրէջքները:


Կարդացեք նաև: