Կաթղիկոսի հրաժարականը պահանջողների և կողմնակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

11.06.2018 | 10:58 | Հասարակություն

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում երեկ` հունիսի 10-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել հոգևորականների մասնակցությամբ, հայտնում է hraparak.am-ը:

Նշվում է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ձեռնադրման արարողություն է անցկացրել և երբ լքել է եկեղեցին, նրա հրաժարականը պահանջողները՝ Հայր Կորյունի գլխավորությամբ, սկսել են բղավել «Գարեգին, հեռացիր»։

Կաթողիկոսին պաշտպանողներն էլ ի պատասխան վանկարկել են՝ «վեհափառ, վեհափառ»։ Այնուհետև տեղի է ունեցել քաշքշուկ, հետո նաև ծեծկռտուք։ Միջամտել է ոստիկանությունը։


Կարդացեք նաև: