Փաշինյանը մեկնում է Մոսկվա ֆուտբոլի առաջնության բացմանը. Կլինի հանդիպում Պուտինի հետ

11.06.2018 | 10:01 | Slider, Գլխավոր Նորություններ, Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի օրը մեկնելու է Մոսկվա` մասնակցելու ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը: Այս հայտնել է Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը:

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ, իր հերթին, հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ այդ այցի շրջանակներում: «Այո, սպասում ենք նրան ֆուտբոլի ժամանակ»,- մասնավորապես, ասել է Պեսկովը:

Ավելացնենք, որ Փաշինյանի այցի մասին առաջինը հայտնել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն Ալմաթիում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը լրագրողների հետ զրույցում:

Նկատենք, որ սա կլինի Նիկոլ Փաշինյանի արդեն երկրորդ այցը Ռուսաստան` պաշտոնը ստանձնելուց հետո:

 


Կարդացեք նաև: