NASA-ն հայտնել Է Մարսի վրա օրգանական մոլեկուլների հայտնաբերման մասին

09.06.2018 | 15:35 | Հասարակություն

Curiosity մարսագնացը երկու ցնցող հայտնագործություն Է կատարել Մարսի վրա: Դրան հաջողվել Է հաստատել, որ մեթանի մակարդակները մոլորակի մթնոլորտում խիստ փոփոխվում են ձմռան եւ ամռան գալով, եւ ցամաքած լճի հատակին գտել Է հին օրգանական նյութերի հետքեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, ասված Է Science հանդեսում հրապարակված հոդվածներում:

«Մարսի վրա մեթանի եւ օրգանական մոլեկուլների հայտնաբերումը վիթխարի նշանակություն ունի կյանքի հետքերի որոնումների համար: Curiosity-ն արդեն ցույց Է տվել, որ Գեյլի խառնարանի հատակը 3,5 միլիարդ տարի առաջ ծածկած լիճը պոտենցիալ կերպով բնակելի Է եղել: Հաշվի առնելով օրգանական մոլեկուլների ներկայությունը դրա հատակին՝ այժմ մարսյան կյանքի գոյության հարցն Էլ ավելի հրատապ Է դարձել»,- մեկնաբանում Է հայտնագործությունը Ուտրեխտի համալսարանի (Նիդեռլանդներ) մոլորակագետ Ինգե Քեյթը:


Կարդացեք նաև: