Պուտինը Չինաստանում չինական պելմենի է պատրաստել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

09.06.2018 | 10:32 | Կես կատակ-Կես լուրջ, Հասարակություն, Քաղաքականություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում չինական նավահանգստային Թյանծին քաղաքում ավանդական չինական ուտեստ է պատրաստել Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ:

Ինչպես փոխանցում է РИА-ն, ուրբաթ երեկոյան Պուտինն ու Ծինփինն արագընթաց գնացքով Պեկինից մեկնել են Թյանծին, որտեղ իրար հետ պատրաստել են տեղի դելիկատեսներից մեկը` բաոծի գաուբուլի ուտեստը, որը շատ նման է ռուսական պելմենիների:

Նշենք, որ հունիսի 9-10-ը չինական Ցինդաո քաղաքում տեղի է ունենալու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովը:

 


Կարդացեք նաև: