HBO-ն պատրաստվում է նկարահանել «Գահերի խաղի» նախապատմությունը

09.06.2018 | 10:09 | Աշխարհում, Հասարակություն

Ամերիկյան HBO հեռուստաընկերությունը ատվիրել է նկարահանել հանրահայտ «Գահերի խաղը» սերիալի նախապատմության առաջին, պիլոտային սերիան,  փոխանցում է Meduza-ն:

Նշվում է, որ նոր սերիալի սյուժեի հեղինակները բրիտանացի սցենարիտ Ջեյն Գոլդմանն ու «Գահերի խաղի» հիմք հանդիսացող «Սառցի և հրո երգ» սագայի հեղինակ Ջորջ Մարտինն են:

Նոր սերիալի գործողությունները ծավալվելու են «Գահերի խաղում» պատմվող իրադարձություններից հազար տարի առաջ: HBO-ի ներկայացուցիչների խոսքով, սերիալը ցույց կտա Մարտինի ստեղծած աշխարհի «ոսկե դարը» և մինչև «ամենախավար ժամն» ընկած ժամանակաշրջանը:

Թե ի՞նչ անվանում է ստանալու նոր սերիալը` հայտնի չէ, ըստ Deadline-ի տեղեկությունների, սակայն, HBO-ն պատրաստվում է թողարկել այն 2020 թվականին:

Հիշեցնենք, որ «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանը սպասվում է 2019 թվականին:


Կարդացեք նաև: