Սոցիալապես անապահով խավերի համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազեցվի 10 դրամով

08.06.2018 | 14:15 | Տնտեսություն

Հակաստանի կառավարության նախաձեռնությամբ բնակչության սոցիալապես անապահով խավերի համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազեցվի 10 դրամով: Այդ մասին հունիսի 8-ին կառավարության նիստում հայտարարել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

«Կարծում եմ, որ կարող են սակագների հետ կապված փոփոխություններ իրականացնել անապահով ընտանիքների մասով, որոնց թիվը 110-120 հազար է», – ասաց նախարարը:

Նա նաև հայտնեց, որ ՀԷՑ-ի սեփականատեր «Տաշիր» ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրենք իրենց շահույթի հաշվին նվազեցնեն 10 դրամի չափով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան իր հերթին հանձնարարել է ուսումնասիրել սակագների նվազեցման համար հնարավոր բոլոր տարբերակները ոչ միայն սոցիալապես անապահով խավերի համար, այլ նաև՝ ամբողջ երկրում:


Կարդացեք նաև: