Կախարդական փայտիկ կա. Նիկոլ Փաշինյանը խախտել է ՀՀ վարչապետների ավանդույթը

07.06.2018 | 17:04 | Կես կատակ-Կես լուրջ, Քաղաքականություն

Հայաստանի նախորդ վարչապետները` սկսած Տիգրան Սարգսյանից, հայտնի էին նաև նրանով, որ ստանձնելով իրենց պաշտոնը, հայտարարում էին, որ կախարդական փայտիկ չունեն երկրի բոլոր խնդիրները լուծելու համար:

Այդպես ասել են Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Կարեն Կարապետյանը:

ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս, ներկայացնելով կառավարության ծրագիրը Ազգային ժողովում, անդրադարձել է կախարդական փայտիկների թեմային:

«Կախարդական փայտիկ կա և այդ կախարդական փայտիկն արդեն իսկ իր գործը սկսել է, արդեն իսկ արդյունքներ է գրանցել»,- մասնավորապես, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:


Կարդացեք նաև: