Հռետորական ակնարկ ՏՏ ոլորտի ու նախագահականի գրիչների մասին

06.06.2018 | 12:47 | Top, Հասարակություն

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը բավական մեծ քանակությամբ գրենական պիտույքներ է ձեռք բերում:

Մասնավորապես, նախագահական ադմինիստրացիան այսօր` հունիսի 6-ին, ըստ ՖՆ պետական գնումների կայքի, ձեռք է բերել 20 հազար 800 դրամի գնդիկավոր գրիչ, 81 հազար դրամի գելային գրիչ, 6 հազար 670 դրամի մատիտ:

Սրանք, բնականաբար, մեծ ծախսեր չեն` համեմատած տարբեր գերատեսչությունների և հենց նույն նախագահականի կատարած այլ տարատեսակ գնումների հետ, սակայն ուշագրավ է բոլորովին այլ բան:

Հայաստանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են թվային տեխնոլոգիաների առաջնահերթության մասին` իրենց լիակատար աջակցությունը հայտնելով այդ ոլորտի զարգացմանը: Տեղեկատվական տեխնոլոգիաները, սակայն, առանց մեր կառավարության աջակցության էլ զարգացել են այնքան, որ գրիչներին ու մատիտներին շատ վաղուց արդեն փոխարինելու են եկել համակարգիչներն ու դրանց ստեղնաշարերը: Ուստի հռետորական հարց է առաջանում` այդ ի՞նչ են ձեռամբ այդքան շատ գրում ու ստորագրում մեր պետական պաշտոնյանները:


Կարդացեք նաև: