Մուրակամին պատրաստվում է ռադիոհաղորդավար դառնալ

05.06.2018 | 15:30 | Հասարակություն

Հանրահայտ ճապոնացի գրող Հարուկի Մուրակամին որոշել է երաժշտական հաղորդում վարել ռադիոյում և ռադիոլսողին մատուցել իր սիրած երգերն ու մեղեդիները: Այս մասին, հղումով Tokyo FM-ին, հայտնում է ТАСС-ը:

Մուրակամիի հաղորդումը, որը եթեր է հեղարձակվելու օգոստոսի 5-ից, կորչվելու է RUN&SONGS.

«Ես կենտրոնանալու եմ այն երաժշտության վրա, որը հազվադեպ է հնչում մյուս ռադիոհաղորդումներում, որոնք ընդունված է լսել»,- հայտնել է Մուրակամին:

Նշենք, որ Մուրակամին հայտնի մելոման է, նրա գրական ստեղծագործությունների հերոսները շատ հաճախ երաժշտություն են լսում, հիմանանում` ջազ և դասական երաժշտություն:


Կարդացեք նաև: