Առևտրային միջանցքների հարցը չպետք է քաղաքականացնել. Աբաշիձե

04.06.2018 | 17:21 | Գլխավոր Նորություններ, Քաղաքականություն, Տարածաշրջան

Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրային միջանցնքերի հարցը չպետք է քաղաքականացնել:

Այս մասին վրացական STV հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով վրաց փոխարտգործնախարար Զուրաբ Աբաշիձեն:

«Մենք պայմանավորվել ենք Ռուսաստանի հետ, որ չենք քաղաքականացնելու այդ հարցը»,- ասել է Աբաշիձեն:

Հիշեցնենք, որ ավելի Աբաշիձեն հայտնել էր, որ Թբիլիսին պատրաստ է Ռուսաստանից դեպի Վրաստան և Հայաստան եկող «առևտրային միջանցքների» բացմանը:  Մոսկվան, իր հերթին, ստորագրել է պայմանագիրը շվեցարական ընկերության հետ, որը պետք է իրականացնի մաքսային ստուգումները Վրաստանի և Հարավային Օսիայի ու Աբխազիայի սահմանններին:

Այս հարցը սկզբունքային նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ այդ կերպ հնարավոր կլինի Վերին Լարսին այլընտրանքային ցամաքային ուղիներ ունենալ դեպի Ռուսաստան:

Աբաշիձեն նաև ընդգծել է, որ մաքսակետերի նախագիծը նախադեպեր չունի աշխարհում, ուստի դրանց աշխատանքի ժամանակ հնարավոր է ծագեն տարատեսակ հարցեր և խնդիրներ:


Կարդացեք նաև: