Ներկայացվել է Ֆուտբոլի առաջնության հոլովակը` Ֆաբերժեի ու «Գահերի խաղի» մոտիվներով

04.06.2018 | 15:35 | Կես կատակ-Կես լուրջ, Հասարակություն, Սպորտ

FIFA-ն ներկայացրել է ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական հեռուստատեսային հոլովակը, որում ներկայացված են Ռուսաստանի գլխավոր տեսարժան վայրերը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն այս տարի անց է կացվելու հունիսի 14-ից հուլիսի 15-ը:

FIFA-ի ներկայացուցչի խոսքով, հոլովակի հեղինակները ոգենչվել են Ֆաբերժեի հայտնի ձվերով, որոնք ժամանակին պատրաստվում էին ցարական ընտանիքի համար:

Բացի դա, սակայն, շատերի կարծիքով հոլովակը հիշեցնում է նաև «Գահերի խաղը»սերիալի հոլովակը:

Հետաքրքիր է նաև, որ ինչպես նկատել են ռուսաստանցի օգտատերերը, հոլովակի հեղինակները սխալ են թույլ տվել և Կրեմլի աշտարակների աստղերը փոխարինել են խաչերով: FIFA-ից խոստացել են ուղղել սխալը:


Կարդացեք նաև: