Թուրքմենստանի ղեկավարը` հեծյալ, ավտոարշավորդ և հեծանվորդ (ՖՈՏՈ)

04.06.2018 | 10:38 | Նախկին ԽՍՀՄ դիկտատուրաները

Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը ոչ միայն պրոֆեսիոնալ և վիրտուոզ վարորդ ու հեծյալ է, այլև ոչ պակաս հմուտ հեծանվորդ:

Ինչպես հայտնում է CA-News.org կայքը, երեկ` հունիսի 3-ին, Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում տեղի է ունեցել աշխարհում ամենամեծ հեծանվային պարապմունքը, որին մասնակցել է 3 հազար 246 մարդ, այդ թվում` երկրի ղեկավարը և ողջ քաղաքական  էլիտան: Ակցիան գրանցել է Գինեսի ռեկորդների գրքում:

Անձամբ Բերդիմուհամեդովն անցել է 8,5 կիլոմետր տարածք, իսկ մյուս հեծանվորդները` 30:

Ավելի վաղ Բերդիումահեմեդովը հպարտ սլանում էր նժույգով.

Եւ անվախ դրիֆտեր անում BMW-ով.


Կարդացեք նաև: