Դոնալդ Թրամփն ու Կիմ Չեն Ընն այնուամենայնիվ կհանդիպեն

02.06.2018 | 11:50 | Աշխարհում, Գլխավոր Նորություններ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումն այնուամենայնիվ տեղի կունենա:

Այս մասին հայտնել է Թրամփը Սպիտակ տանը Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Յոն Չհոլի հետ հանդիպումից հետո:

Նշենք, որ երկրների առաջնորդների հանդիպումը նախատեսված է հունիսի 12-ին Սինգապուրում: Հանդիպումը պատմական է, քանի որ այն առաջինն է լինելու ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի համար:

Դոնալդ Թրամփը, սակայն, մայիսի 24-ին հայտարարել էր, որ Սինգապուրում չի հանդիպի Կիմ Չեն Ընի հետ, քանի որ Փհենյանից թշնամական հայտարարություններ են հնչում:

Վերջին շրջանում Կորեական թերակղզում իրավիճակի զգալի լիցքաթափում է նկատվում, որը կապված է Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդների հանդիպմամբ և դրա ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններով, համաձայն որոնց, Փհենյանը դադարեցնում է իր միջուկային ծրագրերը:


Կարդացեք նաև: