Նազարբաևը ցմահ ղեկավարելու է Ղազախստանի ԱԽ-ն

31.05.2018 | 11:26 | Գլխավոր Նորություններ, Նախկին ԽՍՀՄ դիկտատուրաները

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարող է ցմահ զբաղեցնել երկրի Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը: Ինչպես հայտնում է Meduza-ն, համապատասխան օրինագիծն ընդունել է Ղազախստանի խորհրդարանը:

Սահմանադրական օրենսդրության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի եզրակացությունում, մասնավորապես, ասվում է, որ Նազարբաևն իր պատմական առաքելությամբ իրավունք ունի ցմահ ղեկավարել Անվտանգության խորհուրդը:

Ղազախստանի անվտանգության խորհուրդը ստեղծվել է 1991 թվականին: Սա խորհրդատվական մարմին է, որը ձևավորում է երկրի նախագահը: Ղազախստանի նախագահի և ԱԽ ղեկավարի պաշտոնը 1991 թվականից զբաղեցնում է Նազարբաևը:


Կարդացեք նաև: