Լուկաշենկոյի օգնականին բռնել են կաշառք ստանալու պահին

30.05.2018 | 17:01 | ԵԱՏՄ, Կոռուպցիա

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի օգնական, Գրոդնենսկի մարզի տեսուչ Սերգեյ Ռովնեյկոն ձերբակալվել է 200 հազար ԱՄՆ դոլարի չափով կաշառք ստանալու պահին, հայտնում է Interfax-ը:

Ընդ որում, նշվում է, որ Ռովնեյկոյի նկատմամբ օպերատիվ հետախուզական գործողությունները սկսվել էին Բելառուսի նախագահի հանձնարարությամբ:

Ռովնեյկոն ուժայինների ուշադրության կենրոնում էր հայտնվել մոտ մեկ տարի առաջ, երբ տեղեկություններ էին ստացվել, որ նա կաշառքներ է վերցնում տարատեսակ հարցեր լուծելու համար:

Պաշտոնյայի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նրան սպառնում է մինչև 15 տարի ազատազրկում:


Կարդացեք նաև: