Իսրայելի խորհրդարանը մտափոխվել է, Հայոց ցեղասպանության հարցը չի քվեարկվի

29.05.2018 | 11:03 | Գլխավոր Նորություններ, Քաղաքականություն, Տարածաշրջան

Իսրայելի Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով այս շաբաթ նախատեսված քվեարկությունը չի կայանալու, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նշվում է, որ հարցն օրակարգից հանել է Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը:

Էդելշտեյնի մամլո խոսնակը բացատրել է՝ պատճառն այն է, որ վստահ չէին, թե մեծամասնությունը կողմ կքվեարկի։

Հիշեցնենք, Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի նախագիծը լիագումար նիստի օրակարգում ընդգրկելուն Իսրայելի խորհրդարանը թուրք-իսրայելական հարաբերությունների սրման ֆոին հավանություն էր տվել մայիսի 23-ին:

Արդարացում և ճնշում. Իսրայելն օգտագործում է Հայոց Ցեղասպանության հարցը

Բանաձևը հեղինակել է խորհրդարանական փոքրամասնություն «Մերեց» կուսակցությունը:

Նշենք, որ մայիսի կեսերին  Գազայի հատվածում բախումներից հետո, երբ զոհվեցին տասնյակ պազեստինցիներ, Թուրքիան հանդես եկավ Իսրայելի գործողությունների նկատմամբ կոշտ դիրքորոշմամբ, ինչից հետո Թել Ավիվից Անկարային հիշեցրեցին Հայոց ցեղասխանության մասին: Չնայած նրան, որ Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածությունը, թվում էր, հասել էր գագաթնակետին, ներկա պահին փոխադարձ մեղադրանքները դադարել են:


Կարդացեք նաև: