Քաղաքապետարանը մոտ 12 միլիոն է ծախսել կոնյակներ գնելու համար

22.05.2018 | 10:37 | Կոռուպցիա, Հասարակություն

Երևանի քաղաքապետարանը 11,8 միլիոն դրամ է ծախսել 500 հատ կոնյակ ձեռք բերելու համար:

Այս մասին են վկայում գնումների էլեկտրոնային armeps կայքում հրապարակված փաստաթղթերը:

Ըստ այդմ, պարզվում է, որ Երևանի քաղաքապետարանը «Էրեբունի Երևան 2800» անունով 500 շիշ կոնյակ է ձեռք բերել, որոնցից ամեն մեկի արժեքը կազմելու է 23700 դրամ:

Կոնյակները ձեռք են բերվել Երևանի կոնյակի գործարանից: Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 11,850,000 դրամ:

Հատկանշական է, որ ըստ փաստաթղթի, կոնյակի շշերը պետք է լինեն 750 մլ տարողությամբ, զարդարված լինեն հոբելյանական լոգոյով, որի տպագրական հիմքը կլինի մետալիք թուղթը:

Նշվում է նաև, որ կոնյակը պետք է պատրաստված լինի ոչ պակաս քան 10 տարվա հնեցվածությամբ սպիրտից, ստացված ՀՀ տարածքում, աճեցված խաղողի որոշակի սորտից։

Հիշեցնենք, որ այս տարվա աշնանը Երևանում մեծ շուքով նշվելու է քաղաքի 2800-ամյակը` «Էրեբունի Երևան 2800»-ը:


Կարդացեք նաև: