Թբիլիսին պատրաստ է Ռուսաստանից դեպի Վրաստան և Հայաստան եկող «առևտրային միջանցքների» բացմանը. Աբաշիձե

21.05.2018 | 14:49 | Քաղաքականություն, Տնտեսություն

Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հետ զրույցում նշել է, որ պաշտոնական Թբիլիսին պատրաստ է Ռուսաստանից դեպի Վրաստան և Հայաստան եկող «առևտրային միջանցքների» բացմանը:

Մայիսի 24-ին այս թեման Աբաշիձեն Պրահայում քննարկելու է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ: Այդ հանդիպման ընթացքում կողմերը հատուկ աշխատանքային խմբերի ձևավորման մասին պայմանավորվածություն ձեռք կբերեն, որոնք զբաղվելու են «Մաքսային վարչարարության և ապրանքների մոնիտորինգի մասին» ռուս-վրացական համաձայնագրի իրագործմամբ:

Այդ պայմանագրի համաձայն Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով դեպի Վրաստան և Հայաստան անցնող «առևտրային միջանցքներով» ապրանքների մոնիտորինգով զբաղվելու է շվեյցարական SGS ընկերությունը:


Կարդացեք նաև: