Քաղաքացիները պահանջում են Տարեն Մարգարյանի հրաժարականը

16.05.2018 | 14:26 | Slider, Գլխավոր Նորություններ, Հասարակություն, Քաղաքականություն

Այսօր` մայիսի 16-ին, Երևանի քաղաքապետարանում մի խումբ քաղաքացիներ պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:

Նշենք, որ Հայաստանում թավշյա հեղափոխության իրականացումից հետո սկսվեց շարժում ընդդեմ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի:

Շարժումն էլ ավելի սրվեց, երբ հրապարակվեցին լուսանկարներ, որ բարեկարգման պատրվակով քաղաքապետարանին հարակից, Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգում կատարվել են զանգվածային ծառահատումներ

Ներկա պահին քաղաքացիները գտնվում են քաղաքապետարանի շենքում, և հայտարարում են, որ չեն հեռանա, մինչև Տարեն Մարգարյանը հրաժարական չտա:

«Ազատություն» TV 14։00 | Ուղիղ միացում Երևանից | LIVE from Yerevan | Прямaя трансляция из Еревана

«Ազատություն» TV 14։00 | Ուղիղ միացում Երևանից | LIVE from Yerevan | Прямaя трансляция из Еревана

Posted by Ազատություն ռադիոկայան on Wednesday, May 16, 2018


Կարդացեք նաև: