Շոպենն ու Կոմիտասը`մեկ հարկի տակ, Երևանում

16.05.2018 | 12:19 | Հասարակություն

Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը և Կոմիտասի թանգարան-ինստիտուտը Հայաստանում Եվրոպայի օրերի շրջանակում և Լեհաստանի անկախության 100-ամյակի կապակցությամբ կազմակերպում են «Շոպենն ու Կոմիտասը`մեկ հարկի տակ» միջոցառում, որը տեղի կունենա  մայիսի 21-ին, ժամը`18:30 – 20:30, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը:

Միջոցառման ընթացքում կայանալու է  դասական երաժշտության համերգ` Հայաստանի վաստակավոր արտիստ, հայտնի դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ, ինչպես նաև Կոմիտասի և Շոպենի ստեղծագործական զուգահեռներին նվիրված բանախոսություն` Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Տաթևիկ Շախկուլյանի ներկայացմամբ:


Կարդացեք նաև: