Մոսկվայում Նավալնուն դատապարտել են 30-օրյա կալանքի

15.05.2018 | 18:26 | Քաղաքականություն

Մոսկվայի Տվերսկոյ դատարանը 30-օրյա կալանքի է դատապարտել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն մայիսի 5-ին Մոսկվայի կենտրոնում «Նա ձեր ցարը չէ» ակցիայի կազմակերպման համար, փոխանցում է Meduza-ն:

Հիշեցնենք, որ մայիսի հինգին Նավալնին բերման էր ենթարկվել ակցիայի անցկացման օրը, նրա նկատմամբ կազմվել էին երկու վարչական արձանագրություն` ոստիկանությանը չհնազանդվելու և հանրային միջոցառումներ կազմակերպելու կարգը կրկնակի խախտելու համար: Արձանագրություններից ամեն մեկով նախատեսվում է կալանք 15 օրվա ժամկետով, սակայն Նավալնու փաստաբան Կիրա Յարմիշի խոսքով, կալանքի ժամկետները չեն գումարվի:

Նշենք, որ «Նա ձեր ցարը չէ» ակցիայի ժամանակ բազմաթիվ ռուսաստանցիներ իրենց բողոքն էին արտահայտում ընդդեմ նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական ժամկետով պաշտոնավարման: Ռդ տարբեր քաղաքներում տեղի ունեցած ակցիայի ժամանակ բերման էին ենթարկվել հարյուրավոր քաղաքացիներ:


Կարդացեք նաև: